ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ
Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը. news.am
![Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը. news.am Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը. news.am](up/article/big/file_41351_2421008.jpg)
Բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են զգալիորեն օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է քաղցկեղով հիվանդների կյանքի որակը, սակայն ուրոլոգ-ուռուցքաբան Ֆրեդ Սաադը University of Montreal Hospital Research Centre (CRCHUM)-ից, վստահ է, որ սպորտը դեղերից ոչ պակաս ուղղակիորեն ազդում է հենց ուռուցքի վրա ու կարող է, իրոք, օգնել հիվանդներին:
Բժիշկ Սաադն իրականացնում է առաջին կլինիկական հետազոտությունը, որը գնահատում է ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածության ազդեցությունը շագանակագեղձի բարձիթողի փուլում գտնվող տղամարդկանց ապաքինման ցուցանիշների վրա:
«Սովորաբար քաղցկեղի բարձիթողի վիճակում գտնվող մետաստազներով հիվանդները նստակյաց կենսակերպ են վարում, - ասել է բժիշկ Սաադը: - Ընդունված է համարել, որ դրանից քաղցկեղն ավելի է զարգանում: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածություններն ուղղակիորեն ավելացնում են մետաստատիկ ուռուցքներով հիվանդների կյանքի տևողոթյունն առնվազն 22 տոկոսով, այսինքն` 6 ամսով»:
Միջինը շագանակագեղձի մետաստազներով հիվանդները կարող են երկու- երեք տարվա կյանք ունենալ: Նրանց կյանքը ֆիզիկական վարժությունների միջոցով ևս 6 ամսով երկարացնելն այն արդյունքն է, որը համարժեք է նոր դեղի գործածմանը:
Հետազոտոթւյունը միաժամանակ անցկացվելու է Կանադայում, Իռլանդիայում ու Ավստրալիայում: Դրան մասնակցելու են 60 հիվանդանոցներ, որոնք արդեն սկսել են կամավորներ հրավիրել: Ընդհանուր առմամբ, բարձիթողի ուռուցքներով 900 տղամարդ կփորձի քաղցկեղի բուժման վրա ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունների ազդեցությունը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Շագանակագեղձի քաղցկեղը ոչ միշտ է պետք բուժել. news.am Շագանակագեղձի քաղցկեղը ոչ միշտ է պետք բուժել. news.am](up/article/small/file_42545_1153788.jpg)
Մեծ Բրիտանիայից հետազոտողների անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ ոչ միշտ է անհրաժեշտ բուժել շագանակագեղձի չտարածված քաղցկեղը: Փորձարկմանը մասնակցել են տղամարդիկ...
![](images/calendar.png)
![Տղաներն առավել հաճախ են մահանում գենետիկ առանձնահատկությունների պատճառով. Կրիս Ֆեդտներ Տղաներն առավել հաճախ են մահանում գենետիկ առանձնահատկությունների պատճառով. Կրիս Ֆեդտներ](up/article/small/file_26976_9570980.jpg)
Հայտնի է, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում եւ այստեղ խնդիրը կենսակերպի մեջ չէ: Կյանքի տեւողությունը որոշող տարբերությունները ի հայտ են գալիս բեղմնավորման պահից, հաղորդում է...
![](images/calendar.png)
Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման համար շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Օգտագործել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, 20 օր շարունակ: 10 օր ընդմիջում անել ու նորից կրկնել բուժման կուրսը...
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYv0olMM' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403